Սանոսյանը ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման և Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի ու կամրջի շինարարության ընթացքին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
՛՛Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից՛՛,-նշել է նա։


