շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը

Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում։

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր նախադրյալները լավ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Քրիստինե Վայգանդին իր հերթին հույս է հայտնել, որ նախարարության հետ երկարամյա համագործակցությունը շարունակական կլինի և իրենք պատրաստակամ են ընդլայնելու համագործակցության ուղղությունները։

Զրուցակիցը կարևորել է ՀՀ Կառավարության ջանքերը գյուղական վայրերում նախադպրոցական կրթական համակարգ ներդնելու ուղղությամբ։

Տիկին Վայգանդին ընդգծել է, որ ցանկություն կա վեր հանել 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների, այնտեղ ապրող երեխաների կարիքները և անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: