չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Սան Հոլդինգ» ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել, այրվել են պահեստամասեր

«Սան Հոլդինգ» ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել, այրվել են պահեստամասեր

Փետրվարի 6-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում՝ «Սան Հոլդինգ» բեռնափոխադրումների ընկերության պահեստային տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի 5-րդ փակուղում՝ «Սան Հոլդինգ» ՍՊԸ-ի պահե

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։42-ին, մարվել՝ 10։55-ին։ Այրվել են 50 քմ տարածքում կուտակած պահեստամասեր (20 քմ)։

  • Կիսվել: