Սամվել Պետրոսյանը եւ Հենզել Մկոյանի 19-ամյա եղբորորդի Արմեն Մկոյանը ազատ են արձակվել 20,000-ական լարի գրավով
«Հայրենասերների դաշինքի» անդամ Սամվել Պետրոսյանը և «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի 19-ամյա եղբորորդի Արմեն Մկոյանը ազատ են արձակվել 20,000-ական լարի գրավով, գրում է akhaltskha.ne-ը:
Հաջորդ դատավարությունը նշանակված է հուլիսի 17-ին:
Գործը վերաբերվում է մարտի 26-ին Ախալքալաքի կենտրոնում գտնվող Հենզել Մկոյանի տան մոտակայքում տեղի ունեցած միջադեպին, որտեղ կրակոցներ էին հնչել:



