շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սամվել Կարապետյանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան խնջույքին

Սամվել Կարապետյանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան խնջույքին

Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան խնջույքին մասնակցում են նաև ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանն ու նրա կինը՝ Էթերի Կարապետյանը:

Վերջինս լուսանկար է հրապարակել ինսթագրամի իր էջում, որն արվել է միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Հարսանիքը վարում են հայ հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև ռուս էստրադային աստղ Նիկոլայ Բասկովը: Ելույթ են ունենում երգիչներ Արման Հովհաննիսյանը, Արամ MP3-ն, Աբրահամ Ռուսոն, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և ուրիշներ:

Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն Ծառուկյանի կալանավորումը և արցախյան 44-օրյա պատերազմը պատճառ հանդիսացան և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, նշանվել էր Արփի Ավետիսյանի հետ դեռևս 2019թ-ին։ Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։

 
 

  • Կիսվել: