չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնիում» հայտնի գործարարներից մեկից խոշոր չափի գումար են հափշտակել

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնիում» հայտնի գործարարներից մեկից խոշոր չափի գումար են հափշտակել

Ապրիլի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի համփշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի, գրում է SHAMSHYAN.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան:

Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է:

  • Կիսվել: