երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամցխե-Ջավախքում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Սամցխե-Ջավախքում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 501 նոր դեպք: Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան, գրում է akhaltskha.net-ը:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 988 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 164 976 դեպք, այստեղից ապաքինվել է 137 499 պացիենտ, մահացել է 1 540 մարդ:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 1 267 մարդ, 6963 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 744 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 4 321 նոր դեպք, ապաքինվել էր 4 301 մարդ:

 

  • Կիսվել: