շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սակրավորները Երևանում հայտնաբերված ականը տեղափոխել են անվտանգ տարածք

Սակրավորները Երևանում հայտնաբերված ականը տեղափոխել են անվտանգ տարածք

Սակրավորները Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հուլիսի 22-ին հայտնաբերված ականանետի ականը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման. նույն օրվա ժամը 18։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

  • Կիսվել: