կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանվել են մանկավարժական աշխատողների անվանացանկն ու նկարագիրը

Սահմանվել են մանկավարժական աշխատողների անվանացանկն ու նկարագիրը

Գործադիրը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ հատկապես ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների ապահովման կարևոր ուղղորդիչ կարգավորում է անհրաժեշտ՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ պատկերացնելու համար, որը կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց, թափանցիկ, կառավարումն է, ինչպես նաև կրթութան որակի շեշտադրումը:

Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ է ուսուցչին ներկայացվող պահանջները՝ կրթության բարեփոխումներին համահունչ՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որոկավորման չափանիշներ:

Ուսուցչին ներկայացվող պահանջ է ծանոթանալը ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդների հիմնադրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին, որի կիրառության ուսուցումը ապահովում է պետությունը՝ կազմակերպելով անվճար վերապատրաստման դասընթացներ: Տնօրենի գործառույթների պատշաճ կիրարկման արդյունքում ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները, կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը՝ ներդնելով իրենց գործունեության մեջ:

Առաջին անգամ սահմանվել են հաստատության մանկավարժական աշխատողների անվանացանկն ու նկարագիրը, որով հստակեցված են վերջինների գործառույթները: Սահմանվել են նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը:

  • Կիսվել: