երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սահմանվել են Երեւանում գույքի, առեւտրի, գովազդի եւ տաքսի ծառայությունների տեղական տուրքերի չափերը

Սահմանվել են Երեւանում գույքի, առեւտրի, գովազդի եւ տաքսի ծառայությունների տեղական տուրքերի չափերը

Մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հանրային եւ արտադրական շենքերի համար տեղական տուրքի չափը 2023թ. կկազմի 105 000 դրամ։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 27-ին կայացվել է Երեւանի ավագանու նիստում։

Բացի այդ, 200-500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքերի համար տուրքի չափը կկազմի 210 000 դրամ, 500-3 000 քառակուսի մետր ընդհանոր մակերեսով շենքերի համար՝ 350 000 դրամ, 3 000 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքերի համար՝ 700 000 դրամ։

Առեւտրային կետերում հեղուկ վառելիքի կամ խտացված կամ հեղուկացված գազի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվել է 87 500 դրամ, ավտոլցակայաններում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ 600 000 դրամ։

Տաքսի ծառայությունների թույլատրման արժեքն ամեն մեքենայի համար կկազմի 10 000 դրամ տարեկան։

Հանրային սննդի ծառայությունների կազմակերպման լրացուցիչ տարածքի օգտագործման համար կգանձվի 30 հազար դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։

Ալկոհոլային արտադրանքի արտաքին գովազդի տուրքը կկազմի 6 000-10 000 դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, այլ արտադրանքի գովազդի համար՝ 4 500 դրամ։ Բոլոր վարչական շրջաններում գործելու են արտաքին գովազդի միասնական տուրքեր։

  • Կիսվել: