ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ի՞նչ է սպասվում 2022 թվականի Երևանի բյուջեով

Ի՞նչ է սպասվում 2022 թվականի Երևանի բյուջեով

Վաղը տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստը: Նիստի ժամանակ քննարկվելու է Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեն: Նախ նկատենք, որ դեկտեմբերի 22-ին էլ տեղի է ունենալու արտահերթ նիստ. որի ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նախագծից տեղեկանում ենք, որ առաջարկվում է հաստատել՝

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝ 94,560,201.2 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով՝ 98,821,222.9 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ։

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի նախագծում  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 94,560,201.2 հազ. դրամի չափով` Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված մ92,420,288.7 հազ. դրամ դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված նույն ցուցանիշի 2,139,912.5 հազ. դրամով կամ 2%-ով: Հարկային եկամուտները ծրագրվել են 25,348,032.7 հազ. դրամի չափով կամ 2021 թվականի համար հաստատված ցուցանիշից 3,115,715.3 հազ. դրամով կամ 14%-ով ավելի:

Աշխատավարձի ֆոնդը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022 թվականին ծրագրվել է 13 ամսվա աշխատավարձի չափով, որը նախատեսված է հավելավճարների, արձակուրդայինների և վերջնահաշվարկների վճարման համար: 2021 թվականի ճշտված՝ 1,852,259.2 հազ. դրամի դիմաց՝ պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1,752,259.2 հազ. դրամով պակաս, կազմելով՝ 100,000.0 հազ. դրամ:

  • Կիսվել: