կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանի իշխանությունները արտոնություն են մտցրել մարտում զոհվածների ընտանիքների եւ մասնակիցների համար

Երեւանի իշխանությունները արտոնություն են մտցրել մարտում զոհվածների ընտանիքների եւ մասնակիցների համար

Արցախի եւ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններում կամ մարտական հերթապահություն իրականացնելիս, կամ շփման գծում հատուկ առաջադրանքներ կատարելիս, կամ հակառակորդի հարձակողական գործողությունների հետեւանքով զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքների անդամները կազատվեն անշարժ գույքի հարկից եւ (կամ) տրանսպորտային միջոցների հարկից։ Դեկտեմբերի 27-ին համապատասխան որոշում է կայացվել Երեւանի ավագանու նիստում։

Այդպիսի արտոնություն կստանան նաեւ Արցախի եւ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած քաղաքացիները, ինչպես նաեւ այն անձինք (կամ նրանց ընտանիքի անդամները), որոնք գերի են ընկել կամ համարվում են անհետ կորած Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների հետեւանքով, կամ մարտական հերթապահություն իրականացնելիս, կամ հատուկ առաջադրանք կատարելիս, կամ հակառակորդի հարձակողական գործողությունները հետ մղելիս։

  • Կիսվել: