կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երեւանի ավագանու նիստը կայացավ կրճատված օրակարգով․Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը չքննարկվեց

Երեւանի ավագանու նիստը կայացավ կրճատված օրակարգով․Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը չքննարկվեց

Երեւանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կրճատված օրակարգով անցկացրեց աշնանային նստաշրջանի առաջին նիստը։

Նշենք, որ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից հայտնել էին, որ սահմանային իրավիճակով պայմանավորված ավագանու նիստը կայանա։

Օրակարգում նախօրոք ընդգրկված 27 հարցերից քննարկվեց հինգը, որոնք անհրաժեշտ էին քաղաքի բնականոն կյանքը վարելու համար։

Նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը կրճատվածների շարքում էր եւ չքննարկվեց։

 

  • Կիսվել: