երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրույթուն է զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ. Իշխան Սաղաթելյան

Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրույթուն է զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ. Իշխան Սաղաթելյան

Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրույթուն է զոհված հերոս տղաների  ծնողների նկատմամբ: Այս մասին Շենգավիիթ դատարանի մոտ լրագրողցների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով զոհվածի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի հնարավոր կալանավորմանը:

«Առնվազն, կալանքի տանելը անբարոյականություն է, թող գործը քննեն,պրոցես տեղի ունենա, բայց ինչի՞ համար տանեն կալանքի: Սրանով է պայմանավորված մարդկանց արդարացի զայրույթը եւ սա բնական է: Ակնհայտ է , որ առեւանգում չի եղել»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ամեն դեպքում առաննց կալանքի տանելու էլ կարող են գործը քննել, եւ համոզմունք հայտնեց, որ իշխանությունները նման գործելաոճով ցանկանում են ճնշել ընդդիմադիր օջախները:

«Սա շղթա է։ Տեսել ենք և՛ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին  ծառայող ստրուկների կեցվածքը, և՛ դրանից առաջ բազմաթիվ դեպքեր․․․ սա այս շղթայի շարունակությունն է։ Հայաստանում բոլոր ընդդիմադիր օջախներին, այն խմբերին, ուժերին, անհատներին, որոնք դիմադրության օջախներ են, օրվա իշխանությունն ամեն կերպ փորձում է ոչնչացնել, ամայացնել դաշտը, որ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, և հայտնի է, որ այդ օրը մոտենում է»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, 23:00-ից ներկայացել է Շենգավիթի դատարան։ Քննվում է նրա ձերբակալման դեմ բողոքը եւ կալանավորման միջնորդությունը։

  • Կիսվել: