ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա Ձեր հոր դուքյանը չի, որ չեք գնում. Մհեր Արմենիան՝ Փաշինյանին (տեսանյութ)

Սա Ձեր հոր դուքյանը չի, որ չեք գնում. Մհեր Արմենիան՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Ես լսում եմ շատ քննադատություններ, ինձ ասում են՝ ինչո՞ւ Սերժի վախտ չէիք խոսում, Նիկոլի վախտ եք խոսում: Հիմա խոսում եմ, որովհետև Նիկոլենք հավերժ չեն, էդ աթոռը հավերժ չի»,- այսօր «Հրապարակ TV»-ի եթերում ասել է երգիչ Մհեր Արմենիան:

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները գնալու են, իսկ «ինքը՝ որպես մտավորական մնալու է ազգի հետ»:

Եթերի ընթացքում նա հայտնել է, որ ներկայիս իշխանությունները պետք է հեռանան և փոխարենը գան նոր «խարիզմատիկ դեմքեր». «Ասում են՝ չէ, մենք չենք գնալու: Սա ձեր հոր դուքյանը չի, որ չեք գնում»,- ասել է երգիչը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: