հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը կշարունակի համապարփակ օգնություն ցույց տալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի համապարփակ օգնություն ցույց տալ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակելու է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ սեզոնն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։

Չնայած սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում էր ընդունել ժամանակավորապես արգելել մեր երկրից ապրանքային բենզինի և դիզվառելիքի արտահանումը, ռուսական կողմն ընդառաջել է դաշնակիցներին՝ 2013 թ. դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ցուցաբերվող օգնությունից բացի, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի ճեպազրույցը, ՌԴ ԱԻՆ-ը ուշադրության է արժանացրել իր գործընկերների խնդրանքը՝ Ղարաբաղի հայերին առաջիկա, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Росрезерв-ի հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցուցակը, որոնք հնարավոր կլինի հանրապետություն ուղարկել առաջիկա օրերին։

Վերջնական փուլում մարդասիրական օգնություն կտրամադրեն հայրենական այնպիսի մարդասիրական կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, Ելիզավետա Գլինկայի «Բժիշկ Լիզա» և «Շտապե՛ք բարիք գործել» հիմնադրամները: Բեռները հանրապետություն կհասցնեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերը:

Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ պարզելու անհետաձգելի կարիքները: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև այլ շրջաններում, որտեղ տեղահանվածներ կան»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: