շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել Սարատովի ողբերգական վթարից

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել Սարատովի ողբերգական վթարից

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Սարատովում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների եւ այն բուժհաստատության հետ, որտեղ տեղափոխվել են վթարից տուժած հայերը:

Դեսպանությունը մանրամասներ է հաղորդել հունվարի 27-ին տեղի ունեցած վթարի մասին.

«Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի եւ «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) եւ մյուս ուղեւորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների եւ բուժհաստատության հետ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: