կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարութուն է տարածել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարութուն է տարածել

Օգոստոսի 1-ից 2023 թ. քաղաքացիների ընդունելությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում (Մոսկվա) իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-13:00-ն՝ նախնական առցանց գրանցմամբ consular.e-gov․am էլեկտրոնային հարթակում: Այս մասին ասված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ:

՛՛Հյուպատոսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ հեռախոսոահամարով՝ +7(495) 624-32-43 աշխատանքային օրերին ժամը 15:00-17:00:

Էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հարցումներ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հարցի էությունը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով նախապես գրանցված քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի սահմանված կարգով՝ առանց փոփոխությունների՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: