երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է կանխեն քաղաքակրթության ոչնչացումը, հայտարարել է Գորբաչովը

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է կանխեն քաղաքակրթության ոչնչացումը, հայտարարել է Գորբաչովը

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին կանխել սառը պատերազմը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, գրում rueconomics.ru-ն։

«Մոսկվան և Վաշինգտոնը պետք է անեն հնարավորը՝ նոր սառը պատերազմի սկիզբը կանխելու համար, ինչը կարող է անցնել թեժ փուլ և հանգեցնել ամբողջ քաղաքակրթության ոչնչացմանը»,- հայտարարել է Գորբաչովը։

Նրա խոսքով, զենքի վերահսկողության դադարեցումը մեծ սխալ կդառնա, քանի որ նման գործողությունների իրական նպատակը պետք է դառնա միջուկային զենքից հրաժարվելը:

Գորբաչովը նաև նշել է, որ այսօր շատ հեռու է այդ նպատակի իրագործումը, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը վստահություն չունեն միմյանց նկատմամբ:

  • Կիսվել: