շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի

Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:

Այսպես , մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս նախագծով առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով որպես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում ՀՀ կառավարության լիազորություն նախատեսել հաստատելու նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև այն դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Սրան զուգահեռ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա առաջին հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է մոտ 22 հազար հայաստանցի: Մասնագետների խոսքերով, այս թվերը խոսում են այն մասին,որ Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում` Ուկրաինայից, Ղազախստանից և Տաջիկստանից հետո:

Բացի այս, այս տարի ավելացել է նաև Ռուսաստանում միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնած հայաստանցիների թիվը. նրանք այնտեղ օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց են սկսել: Այս տարվա առաջին 6 ամիսներին 300 հազար հայաստանցի է գրանցվել, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս թիվը 200 հազարի չի հասել:

  • Կիսվել: