շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ուղեկցությամբ:



Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:



Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

  • Կիսվել: