Ռուսաստան մեկնել ցանկացողները ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացրել․ նրանց մոտեցել է Մարուքյանը
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները այսօր՝ սեպտեմբերի 4-ին ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք իրավասու մարմիններից պահանջում են հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ։
«Մենք այստեղ տուն չունենք, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: Կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում հետ վերադառնալ: Խնդրում ենք նախարարներին, որոնք իրավասու են մեզ օգնելու, թող օգնեն, մենք գնանք հասնենք մեր ընտանիքներին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ օգոստոսի12-ից են սկսկել ակցիաները և պահանջում են, որ ԱԺ-ից որևէ մեկն իրենց մոտենա և իրենց խնդրի լուծում տա։
Բողոքող քաղաքացիների հետ հանդիպել ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հայտնեց, թե հայկական կողմից սահմանները բացելու մասին այս պահին խոսակցություն չկա
«Հիմա արտակարգ դրությունը երբ հանվի, Հայաստանում, ըստ նոր քննարկվող օրենքի, պետք է հայտարարվի կարանտին, մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է՝ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ ու անհասկանալի, և սահմանները շարունակաբար չբացվեն»,- ասաց նա։


