Ռուսական կողմն ընդունել է, որ խախտումներ եղել են. ԲՏԱ նախարարը` ռուսական ալիքների մասին
Ռուսական կողմն ընդունել է, որ խախտումներ են եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախարարի խոսքով` ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին։
Դիտարկմանը, որ ռուսական կողմը հայտարարել է, որ հայկական կողմը խախտումների վերաբերյալ որեւէ փաստ չի ներկայացրել, նախարարն ասաց. «Ես խնդրում եմ՝ առաջնորդվեք մեր պաշտոնական հայտարարություններով: Խոսքը ոչ թե կոնկրետ խախտումների մասին է, այլ փաստի մասին, որ խախտումներ կան,թե չկան: Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք, և ընդունվել է, որ խախտումներ եղել են», ընդգծեց նա՝ նշելով, որ բանակցային պրոցեսի մասին այլ մանրամասներ չի ասի։


