Ռուսական հարվածներից հետո Կիևում հրդեհներ են բռնկվել, կան վիրավորներ. Կլիչկո
ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Կիևին, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ղեկավար Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ հայտնի է հինգ վիրավորի մասին, որոնցից չորսը հոսպիտալացվել են:
Կիևի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Կլիչկոյի խոսքով՝ Դարնիցկի շրջանում բեկորները մծրճվել են 24-հարկանի շենքի մեջ, վերին հարկերում հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, ️ ️ երեքը՝ Ադիգեայի Հանրապետության տարածքում։


