շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան»

«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան»

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Սեւան քաղաքում գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։

Հունիսի 22-ին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան»։ Այն կրում էր «Հիշում ենք» խորագիրը։ Նշենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։

 

 

Սևան քաղաքի կենտրոնի միջոցառումը սկսվեց բանաստեղծ Էդուարդ Ասադովի «Россия начиналась не с меча» բանաստեղծությամբ։

 

 

 Այնուհետև սաները ներկայացրին փոքրիկ բեմադրություն, որում անհոգ խաղում ու պարում էին, սակայն այն ընդհատվում է Լևիտանի հայտարարությամբ։ Այն է՝ սկսվել է Մեծ հայրենական պատերազմը։ Աշակերտները ասմունքեցին մի շարք բանաստեղծություններ, ներկայացրին Մեծ Հայրենական պատերազմի մասին պատմություններ, ապա խոսեցին դրա պատճառների մասին։ Միջոցառման ընթացքում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները երգեցին «Кукушка» երգը, պարեցին հայ-ռուսական պար։

 

 

«Չնայած միջոցառումը տևեց մոտ մեկ ժամ, սակայն վստահ եմ, որ երեխաները միշտ կհիշեն այս օրը։ Բոլորս պետք է հիշենք մեր հերոսներին, ում շնորհիվ այսօր ունենք հայրենիք, ում շնորհիվ կան այսօր», - ասաց ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանը, որն իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ռոժդենստվենսկու «Помните» ստեղծագործությամբ։

 

  • Կիսվել: