ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ռուս զինվորականները հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը

Ռուս զինվորականները հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները՝ հրամանատարի միջազգային հարցերով օգնական, փոխգնդապետ Իգոր Սելիվերստովի գլխավորությամբ, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել «Վերածնունդ» հուշահամալիրում՝ ի հիշատակ Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Բաշ-Ապարանի ճակատամարտում զորքերի հրամանատարությունն իրականացնում էր լեգենդար հայ գեներալ Դրոն, իսկ հայերից և ռուսներից կազմված պարտիզանական գունդը ղեկավարում էր փոխգնդապետ Կորոլկովը։

Այսօր Ապարանում նշում են 1918-ի մայիսյան հերոսամարտերը, երբ հետ մղվեց թուրքական զորքերի հարձակումը և կասեցվեց նրանց առաջխաղացումը դեպի Երևան:

Պաշտոնական հյուրերի թվում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ և ՌԴ Զինված ուժերի Միացյալ խմբավորման շտաբի պետ, գնդապետ Սուրեն Մալումյանը և օպերատիվ բաժնի պետ Արարատ Առուշանյանը:

Բաշ-Ապարանի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 23-29-ը մի կողմից՝ Հայաստան ներխուժած թուրքական զորքերի, մյուս կողմից՝ հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և ռուս զինվորականների միջև։
Մարտերի ընթացքում հայերըջախջախել և հետ են շպրտել թուրքական զորքերը Բաշ-Ապարանից հյուսիս-արևմուտք՝ վերահսկողության տակ պահելով կարևոր կիրճը։

  • Կիսվել: