երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ռուս մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնեն ՀՀ-ի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ. Մատվեև

Ռուս մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնեն ՀՀ-ի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ. Մատվեև

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը հայտնել է, որ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտության բեռներով ապահովելու համար՝ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար: Ռուս մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ»:

Մատվեևը հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիների» մասնագետները արդեն իսկ սկսել են Հայաստանի ներսում և Հայաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որը խախտվել է մայիսի 25-26-ը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով:

 

  • Կիսվել: