չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշևայի որդին և հայ հարսը նրան աղջիկ թոռնիկ կպարգևեն

Ռուս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշևայի որդին և հայ հարսը նրան աղջիկ թոռնիկ կպարգևեն

«Здоровье» и «Жить здорово!» հաղորդումների հեղինակ Ելենա Մալիշևան հայտնել է, որ տատիկ է դառնալու։ Նրա ավագ որդին Յուրին և ազգությամբ հայ հարսը՝ Կարինան երրորդ երեխան են ունենալու։ Նրանք երկու որդի ունեն, այս անգամ ընտանիքում սպասում են աղջիկ երեխային։

Հեռուստահաղորդավարուհու երկու որդիները՝ Վասիլին և Յուրին, բնակվում են Ամերիկայում և  նա մեկնել էլ նրանց մոտ։

«Ես վեց ամիս երեխաներիս և թոռներիս չեմ տեսել: Վերջապես, բոլորին կտեսնեմ: Վերցնում եմ ինձ հետ խաղալիքների ճամպրուկը: Թոռներս պետք է գային մեզ մոտ՝ Մոսկվա, և ապրեին մեզ հետ, բայց կորոնավիրուսի պատճառով ոչինչ չստացվեց։ Հիմա ես եմ թռչում»,- Instagram-ի իր միկրոբլոգում գրել է Ելենա Մալիշևան։

  • Կիսվել: