շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արցախցի տատիկին գտել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում

Արցախցի տատիկին գտել են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում

Երեկվանից որպես անհետ կորած որոնվող արցախցի Ժաննա Անտոնյանին քիչ առաջ հայտնաբերել են Վարդանաշեն գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ դաշտում։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են համայնքից։

75–ամյա կնոջը ներկայումս տեղափոխում են հիվանդանոց՝ ստուգման նպատակով։

«Գտել ենք սառած վիճակում, դաշտում»,– հայտնեցին համայնքապետարանից։

Նշենք, որ տարեց կինը երեկ ժամը 15.00–ից որոնվում էր։

 

  • Կիսվել: