հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ բուժօգնության է դիմել 5 անձ

Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ բուժօգնության է դիմել 5 անձ

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։
 
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
 
Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: