շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan-ը և Chevrolet-ը. տուժածը հոսպիտալացվել է

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan-ը և Chevrolet-ը. տուժածը հոսպիտալացվել է

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:23-ին. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Հ․ Ո․) և Chevrolet (վարորդ` Կ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս գլխիվայր շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի և ավտոյուղի արտահոսք:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ո․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ Chevrolet մակնիշի ավտոմեքենան ուղղելու համար համապատասխան տեխնիկայի մոտենալը:

 

  • Կիսվել: