ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի More for Metsamor ծրագրի շրջանակներում Մեծամորի աշակերտների համար անցկացվել է «Winter energy» նախաամանորյա միջոցառումը

«Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի More for Metsamor ծրագրի շրջանակներում Մեծամորի աշակերտների համար անցկացվել է «Winter energy» նախաամանորյա միջոցառումը

Դեկտեմբերի 15-ին «Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի More for Metsamor ծրագրի շրջանակներում Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվեց «Winter energy» նախաամանորյա միջոցառումը։ Հիմնական նպատակն էր բարձր դասարանցիներին գործնականում ցույց տալ թիմային աշխատանքի արժեքը, տաղանդներն ու հմտությունները համախմբելու ունակությունը ընդհանուր գաղափարի շուրջ, ինչը թույլ է տալիս նրանց հաջողակ դառնալ ժամանակակից աշխարհում: Միջոցառման ընթացքում դպրոցականները մասնակցել են ինտելեկտուալ և սպորտային թիմային մրցումների։

«More for Metsamor ծրագիրը նպատակ ունի աջակցել դպրոցալաններին՝ ժամանակակից գիտելիքներ ձեռք բերելու ձգտումներին։ Նախագծի շրջանակներում մենք ուշադրությունն ենք հրավիրում այն ​​փաստի վրա, որ բացի ակադեմիական գիտելիքներից, կարևոր է նաև այսպես կոչված soft skills հմտությունների զարգացումը, առանց որոնց հնարավոր չէ արդյունավետ թիմ ձևավորել, հաջող բանակցություններ վարել և ստեղծագործաբար. մոտենալ խնդրի լուծմանը. Որպես համաշխարհային ընկերություն՝ Ռոսատոմը կուտակում և համակարգում է այդ հմտություններն ու գիտելիքները, և ես շատ ուրախ եմ, որ այս նախագծի միջոցով մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես է այս մոտեցումը լավ արդյունքներ տալիս», - ասել է Արևելյան Եվրոպայի «Ռոսատոմ» պետկորպորացիայի տարածաշրջանային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Գորնը: Վլադիմիրը նաև ընդգծել է, որ բոլոր հաջողակ ընկերությունների կարևորագույն տարբերվող հատկանիներից է՝ լավ կազմված թիմն է, որտեղ ընդհանուր նպատակին հասնելու համար հաշվի են առնվում անհատական ​​իրավասությունները։

Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարողացավ իր ներդրումն ունենալ հաղթանակի մեջ՝ ցուցադրելով և գիտելիքներ ֆիզիկայի, քիմիայի, գրականության բնագավառում, ինչպես նաև ֆիզիկական ուժ, ճարպկություն և նույնիսկ երաժշտության ունակություն:

Թիմային խաղերից հետո ուսանողները մասնակցել են գիտական ​​ներկայացման, որի ընթացքում կարողացել են տեսնել ձյան փաթիլի ձևավորման գործընթացը, առարկաների փոքրացումը սառեցման եղանակով, նույնիսկ ձեռքում պահել «սառը» կրակ։ Մրցույթի հաղթողները ստացան մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները՝ Winter energy-ի դրական լիքց։

«More for Metsamor» նախագիծը մեկնարկել է 2019 թվականին և նպատակ ունի կազմակերպել ժամանակակից կրթական ձևաչափերի հասանելիությունը և Մեծամոր քաղաքի ավագ դպրոցի վերափոխումը քաղաքի համար «կրթական հանգույցի»: Ծրագրի շրջանակում դպրոցում կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի ականավոր մարդկանց հետ, ովքեր իրենց փորձով և հաջողության պատմությունները ներկայացնում են աճող սերնդին: Իրականացվում են կրթական և գիտական այցեր Հայաստանում։ «More for Metsamor» նախագծի շրջանակում դպրոցի հիմքի վրա ստեղծվել է մուլտիմեդիոն գոտի, որը թույլ է տալիս անցկացնել ինտերակտիվ դասեր, միջոցառումներ` կինոդասախոսության ձևաչափով և կազմակերպել այլ դասախոսություններ: 2020 թվականին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախագծի իրականացումը դադարեցվել էր: 2021 թվականի ապրիլից անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ «More for Metsamor»-ը նոր կյանք է ստանում։

Ռոսատոմի մասին

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ բազմապրոֆիլ հոլդինգ է, որը միավորում է ակտիվներ էներգետիկայի, մեքենաշինության և շինարարության ոլորտներում: Դրա ռազմավարությունն է ցածրածխածնային արտադրության զարգացումը, ներառյալ հողմային էներգիան: «Ռոսատոմ» պետկորպորացիան էլեկտրաէներգիայի արտադրության ազգային առաջատարն է (ընդհանուր արտադրության ավելի քան 20%-ը) և աշխարհում առաջինն է ատոմակայանների կառուցման պատվերների պորտֆելի մեծությամբ. 12 երկրներում 35 էներգաբլոկ գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Ռոսատոմը՝ աշխարհի  միակ ընկերությունն, որն իրավասություններ ունի միջուկային վառելիքի ցիկլի ողջ տեխնոլոգիական շղթայում՝ բնական ուրանի արդյունահանումից մինչև միջուկային օբյեկտների կյանքի ցիկլի վերջին փուլը։ Դրա շրջանակը ներառում է նաև նորարարական միջուկային և ոչ միջուկային արտադրանքի արտադրություն, գիտական հետազոտություններ, Հյուսիսային ծովային երթուղու զարգացում և բնապահպանական նախագծեր, ներառյալ էկոտեխնոպարկերի և վտանգավոր արդյունաբերական թափոնների հետ աշխատելու պետական համակարգի ստեղծումը: Պետկորպորացիան միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, որտեղ աշխատում է ավելի քան 275 հազար մարդ։ 2020 թվականի հոկտեմբերից Ռոսատոմը հանդամակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլոբալ պայմանագրին (UN Global Impact)՝ ՄԱԿ-ի ամենամեծ միջազգային բիզնես նախաձեռնությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և կայուն զարգացման ոլորտում:

  • Կիսվել: