չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ առաջնեկս. Արեն Մկրտչյան

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ առաջնեկս. Արեն Մկրտչյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ արտահերթ նիստի իր ելույթի ավարտին հայտնեց, որ րոպեներ առաջ լույս աշխարհ է եկել իր առաջնեկը. «Բարի գալուստ, աղջիկս, Հայաստան ունենալը թանկ հաճույք է, կա 5 հազար ազգություն և 200-ն են, որ բախտ ունեն դրոշ ու զինանշան, հիմն ու Սահմանադրություն ունենալու:

Քո տունը Հայաստանն է, որը պետք է սիրել խելագար սիրով, որը պետք է խնամել ու գուրգուրել ավելին, քան ծնողին, քո տունը Հայաստանն է, որի համար պետք է պայքարես, ոչ թե չորս պատը, որում պետք  է ապրես: Խոստանում եմ քեզ ժառանգություն թողնել իմ երազած Հայաստանը, շատերն ընկան, որ դու ապրես, պետք է ապրես այնպես, որ արժևորես զոհողությունը նրանց, ովքեր չկան, որ դու լինես»,- ասաց նա:

  • Կիսվել: