երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռոբերտ Էմմիյանն աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը քննարկել է ԿԳՄՍ-ում

Ռոբերտ Էմմիյանն աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը քննարկել է ԿԳՄՍ-ում

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում հյուրընկալել են աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ աթլետիկական վազքուղիների արտադրության շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին:

Քննարկվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման եւ Հայաստանում մարզաձեւի զարգացման հարցեր:

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման նպատակով Հայաստանի կառավարությունը հատկացվել է 71 մլն 860 հազար դրամ:

Էմմիյանը նշել է, որ իր երազանքն է Հայաստանում ունենալ վազքուղի. «10 տարի սպասում էինք աշխատանքների գործնական փուլին, այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ եղան: Շնորհակալ եմ աջակցության համար եւ ուրախ, որ այս ծրագիրը վերջապես կյանքի է կոչվում»:

Պավել Մարեշն այցելելու է Արտաշատ՝ վազքուղու կառուցման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

«Արտաշատում կուսումնասիրենք տարածքը եւ աշխատանքներին ճիշտ ընթացք կտրվի: Պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, այդ թվում՝ տեխնոլոգիական դադարները: Արդյունքում Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղով մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի ընդունել նաեւ միջազգային մրցաշարեր»,- ասել է Մարեշը:

  • Կիսվել: