երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ռոբե՛րտ, դո՛ւրս արի հացադուլից»․ զոհերի ծնողները՝ հացադուլ հայտարարած կալանավորին

«Ռոբե՛րտ, դո՛ւրս արի հացադուլից»․ զոհերի ծնողները՝ հացադուլ հայտարարած կալանավորին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կոչ են անում կալանավոր Ռոբերտ Մովսիսյանին՝ դադարեցնել հացադուլը։

«Ռոբե՛րտ, դիմում ենք քեզ՝ դո՛ւրս արի հացադուլից։ Գայանեն հացադուլից դուրս է եկել։ Քո աջակցությունը գնահատում ենք, բայց քո առողջությանը հետևիր»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն հերոսի մորը։

Զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության դիմաց։ Նրանց ակցիան կառավարության դիմաց շարունակվում է։ Անժամկետ նստացույց են հայտարարել՝ պահանջելով 44-օրյայում զոկված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյամին ազատ արձակել։

Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

  • Կիսվել: