երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռեստորանից համակարգիչ էր գողացել ու բռնվել. Կումայրիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ռեստորանից համակարգիչ էր գողացել ու բռնվել. Կումայրիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:

Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: