Օվերչուկի այցն Ադրբեջան չեղարկվել է. պատճառը հայտնի է
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել է։
Այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն են․ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել են ադրբեջանցիներ։ Բաքուն նպատակահարմար չի համարում Ռուսաստանի փոխվարչապետի կամ այլ պաշտոնատար անձի այցն Ադրբեջան։
Նշենք, որ հունիսի 27-ին ՌԴ ԱԴԾ -ն Եկատերինբուրգում խուզարկություններ է անցկացրել ադրբեջանցիների շրջանում, գործողության ժամանակ երկու ադրբեջանցի է մահացել, մեկ տասնյակից ավելին էլ՝ ձերբակալվել։