հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վերջին օրերին տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram-ի հարթակում, անանուն օգտատիրոջ կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում, և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն։

«Նշյալ «պատվերները» վերոնշյալ հարթակում ուղարկվում է @RadioArmeniaNews անունով գրանցված օգտատիրոջ կողմից։

Հորդորում ենք չվստահել նշյալ հասցեից ստացվող նամակներին՝ միաժամանակ ընդգծելով, որ դեսպանությունը նման ճանապարհով պատվերի որևէ հայտ չի ներկայացնում։

Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Նշյալ օգտատիրոջ գործողություններից տուժած կազմակերպություններին և անհատներին, այդ թվում՝ [email protected] հասցեատիրոջը կոչ ենք անում կապ հաստատել դեսպանության հետ (+7 495 628 55 56, [email protected])»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:

  • Կիսվել: