երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հորդորում ենք զերծ մնալ սուտ տեղեկություն տարածելուց. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության վերաբերյալ

Հորդորում ենք զերծ մնալ սուտ տեղեկություն տարածելուց. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության վերաբերյալ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել Մոսկվայում Նժդեհի մասին պատմող ֆիլնի ցուցադրության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
 

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։

Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ.Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։

«Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,-նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին, որ ՌԴ իրավապահները կատեցրել են Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը այն պատճառաբանմամբ, որ նա «ֆաշիստ է» եղել։ Սակայն այսօր Ռուսաստանի հայերի միությունը հերքել է այդ ինֆորմացիան, պնդելով, որ ֆիլմի ցուցադրությունը անցել է առանց միջադեպերի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: