երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին

ՌԴ–ում ՀՀ դեսպանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններին

 ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը դեսպանատան մշակույթի կենտրոնում հյուրընկալել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
 
Վետերանները Հայաստանից ՌԴ են մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առթիվ։
Դեսպան Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ հաղթանակի առիթով` նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքը և շատ սերունդների համար կանխորոշեց արժանապատիվ կյանք։ Նա նաև ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ ընդհանուր հաղթանակում։
Հանդիպման ընթացքում դեսպանը վետերաններին հանձնել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի հուշամեդալը։ Նշենք, որ միությունը գլխավորում է գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը։

  • Կիսվել: