երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ-ում հայտարարել են, որ դոլարի մենաշնորհն աշխարհում ավարտվում է

ՌԴ-ում հայտարարել են, որ դոլարի մենաշնորհն աշխարհում ավարտվում է

Դոլարն այլևս չի կարելի համարել վստահելի արժույթ խնայողությունները պահելու համար, ԱՄՆ-ն այն կարող է գողանալ, աշխարհում այդ տարադրամի մենաշնորհն ավարտվում է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ցանկացած ոք, ով պահում է իր խնայողությունները դոլարով, չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ն չի գողանա իր փողերը։ Սա նշանակում է, որ սկսվել է դոլարի մենաշնորհի ավարտը ողջ աշխարհում», - հայտարարել է նա։

  • Կիսվել: