երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։ Հանդիպման տոմսերն արդեն առացանց վաճառքում են eventhub.am-ում։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:45-ին։

«Արարատ-Արմենիան» երկրպագուներին խնդրում է ստադիոն գալ հանդիպման մեկնարկից 40 րոպե առաջ։

Ստադիոնի տարածքում գործելու է fan-zone, սննդի կետեր։

Տոմսերի գները

Հյուսիսային տրիբունա՝ 3000 դրամ

Հարավային տրիբունա՝ 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 4000 - 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 6000 - 10000 դրամ

  • Կիսվել: