ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, նախատեսում է ռազմական բժիշկների գիտական և գործնական տեսակոնֆերանս անցկացնել. Լավրով

ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, նախատեսում է ռազմական բժիշկների գիտական և գործնական տեսակոնֆերանս անցկացնել. Լավրով

Ռուսաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահող երկիր, նախատեսում է ռազմական բժիշկների գիտական և գործնական տեսակոնֆերանս անցկացնել այս տարվա նոյեմբերին:

Այս մասին տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնեց Ռուսաստանի արտաքին գործերի մախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ռազմական բժշկությունը, ինչպես գիտեք, ակտիվորեն ներգրավված է մեր երկրի ջանքերում և ՀԱՊԿ դաշնակիցների աշխատանքներում՝ կապված կորոնավիրուսային վարակի շուրջ իրավիճակի հետ: Այս տարվա նոյեմբերին մենք, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահող երկիր, նախատեսում ենք անցկացնել ռազմական բժիշկների գիտական և գործնական խորհրդակցություն»:

 

 

  • Կիսվել: