ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Հայկ Հ.-ն, որը 2019 թ. մարտի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

  • Կիսվել: