ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռազմական դրության ժամանակ ՀՌՀ-ն կլինի տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին

Ռազմական դրության ժամանակ ՀՌՀ-ն կլինի տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին

Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այս նորմը սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը:

՛՛Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: Հանձնաժողովից՝ ի դեմս ղեկավար պարոն Տիգրան Հակոբյանի, ակնկալում եմ զգոնություն և խստապահանջություն՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: