ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները (տեսանյութ)

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները (տեսանյութ)

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները և ընդունում է պացիենտների պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար:  Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

«ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը ցուցված է հիմնականում քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում և մեր քաղաքացիները ստիպված են եղել դրա համար մեկնել արտերկիր: Դրա հասանելիությունը առավել կարևոր է հիմա` փակ սահմանների դեպքում:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել +37412301212: Հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 38/7»,- գրել է նախարարը։

 

  • Կիսվել: