երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Թագավորի օրվա առիթով Նիդերլանդների դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Թագավորի օրվա առիթով Նիդերլանդների դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկո Յակոբ Սխերմեսին հասցեագրված ուղերձով Արգիշտի Քյարամյանը դեսպանության անձնակազմին և Նիդերլանդների ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ։

ՀՀ քննչական կոմիեի նախագահը հատկապես ընգծել է Հայաստանի և Նիդերլանդների իրավապահ համակարգերի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվի համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը

  • Կիսվել: