չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Քվեաթերթիկը նկարահանած վարդենիսցի երիտասարդը բերման է ենթարկվել

Քվեաթերթիկը նկարահանած վարդենիսցի երիտասարդը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։

Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Ոստիկանությունից հայտնում են՝ հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: