շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման նոր ստուգաթերթը

ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։
 
Փորձարկմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու աշխատակիցները և տրանսպորտային անվտանգության, ռիսկի գնահատման, վերլուծությունների վարչությունների մասնագետները։
 
Մասնագետների կողմից տեղում իրականացված փորձարկման և եզրակացության հիման վրա ստուգաթերթն ամբողջությամբ ընդունվել է։

  • Կիսվել: