չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
«Քրիստոսով ապրող  ժողովուրդն անպարտելի է». Կարեն Ջալավյան

«Քրիստոսով ապրող ժողովուրդն անպարտելի է». Կարեն Ջալավյան

Երիտասարդաց միությունների անդամներին այցելեց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը( Քյոխ), հայտնում են Արագածոտնի թեմից:

Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի:

Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:

Տիար Ջալավյանը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

  • Կիսվել: